ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պուտինը այլևս Հայաստան չի գա/ տրանսպորտի թանկացումը հետաձգվեց / Ալիևը նոր թուրքական ԱԹՍ է գնել/e-draft

Պուտինը այլևս Հայաստան չի գա/ տրանսպորտի թանկացումը հետաձգվեց / Ալիևը նոր թուրքական ԱԹՍ է գնել/e-draft
09.02.2024 | 18:15

Հայաստաը դարձավ Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ, ինչից հետո ուկրաինացի երեխաներին «առևանգած» ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան այլևս վտանգված է, քանի որ Հայաստանը սրանով պարտավորվում է նրան, որպես Հագայի դատարանի որոշմամբ հետապնդվող, ձերբակալել։

Ալիևը վերընտրվեց նախագահի պաշտոնում և անմիջապես ներկայացրեց նոր թուրքական անօդաչու ռազմական սարքեր։ Դա արեց առաջին անգամ հանրությանը որպես ապագա, կամ հնարավոր նոր Ադրբեջանի նախագահ, ներկայացնելով իր տղային Հեյդարին։

Երևանի փողքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը օրակարգից անժամկետ հանել է քաղաքային տրանսպորտի թանկացման քննարկվելիք հարցը։ Այս և այլ հարցերին է առնչվում «Մեկ թեմայի շուրջ» հաղորդման այս թողարկումը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ